«Ե՞րբ եք սովորելու հարգել ԱԺ-ին». Լևոն Զուրաբյան

«Այն, ինչ Դուք անում եք, սա ուղղակի անարգանք է Ազգային ժողովի նկատմամբ: Ապրիլի 30-ին է ընդունվել նախագիծը, երեկ երեկոյան եք ներկայացրել ԱԺ: Վերջին պահին եք բերել` մտցրել ձեր իսկ կողմից ներկայացված օրակարգ: Կամ հետին թվով է կառավարությունը մտցրել օրակարգ, ինչը խարդախություն է, կամ պրոֆեսիոնալ չեք»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում եկամտահարկի ու շահութահարկի օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Ըստ նրա՝ ԱԺ մասին կառավարությունը մտածում է որպես դակիչ մարմին, որ կարող է բերել վերջին րոպեին խցկել. «Ե՞րբ եք սովորելու հարգել ԱԺ-ն ու ժողովրդավարական ձևով վերաբերվել»:

«Հո էդպես չի կարելի՝ դաս տալով, բանով: Եթե պատգամավորը կցանկանա, չի կարելի դաս տալով վարկաբեկել: Ես զեկուցողի տեղը լինեմ, չեմ էլ պատասխանի: Էդ ի՞նչ հարց է»,- վրդովվեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի խոսքով՝ դժվար օրենք է բերվում այնպես, որ պատգամավորները չհասցնեն ծանոթանալ և սա առաջին անգամ չէ:

Կարդացեք նաև

«Խնդիրը ոչ թե ընթացակարգային է, այլ բովանդակային, որ մարդիկ չհասցնեն կարդալ»,- ասաց Ա.Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս