Բաժիններ՝

«Ռուսաստանին հարցրե՞լ եք, որ սենց օրենք եք ընդունոմ, բա որ էստեղ նստածներից մեկը վերցնի ու Պուտինին նամակ գրի». Հրանտ Բագրատյան

«Մենք լրջագույն օրենք ենք քննակում թեթևամիտ ձևով: Հազար ներողություն էս բառի համար: Այսպիսի օրնքները նման ձևով չեն բերում, ափալ-թափալ քննարկում: Օրենքը որևէ քննադատության չի դիմանում: Առաջինը՝ Ռուսաստանին հարցրե՞լ եք, որ սենց օրենք եք ընդունում: Այսպե՞ս ենք մեր գործընկերային պարտականությունները կատարում: Բա որ էստեղ նստածներից մեկը վերցնի ու Պուտինին նամակ գրի: Երկրորդ՝ ես հոգնել եմ էդ արտասահմանյան հայ օլիգարխներից: Դրանք էս պետությունը մի օր կքանդեն: Արդեն մենք լրիվ քանդում ենք հարկային դաշտը»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ եկամտահարկի ու շահութահարկի օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ, որով ՀՀ տարածքից դուրս աշխատող ՀՀ քաղաքացիները կարոց են գրանցվել այստեղ և եկամտային հարկ վճարել 13 %-ի չափով:

Ըստ նրա՝ առաջին անգամ է, որ ուղղակի հարկերը՝ շահութահարկ-եկամտահարկ դիֆերենցեն ըստ աշխատանքների: Բագրատյանի խոսքով՝ սովորաբար նման դիֆերենցման կարելի է ենթարկել անուղղակի հարկերը. «Ուղղակի հարկերի նկատմամբ նման բան անում են սահմանափակ ժամանակի համար: Եվ պետք չի ինձ հակառակում համոզել: Հետո, ես էստեղ եմ աշխատում՝ 24% տամ, գնամ Ռուսաստան աշխատեմ՝ 13% տա՞մ: Ասում եք՝ արտագաղթի՞: Հոգնե՞լ եք մեզանից: Ես նման բան առաջին անգամ եմ տեսնում: Պարո՛ն Սահակյան, ո՞նց կարող է նման օրինագիծ մտնի ԱԺ: Մենք, ի՞նչ է, դարձել ենք մաֆիոզ ԱԺ: Ո՞նց կարելի՞ է սենց բան թույլ տալ»:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը համաձայնեց, որ հարկման արդարացիության տեսանկյունից ճիշտ է, որ միևնույն եկամուտը հարկեն միևնույն դրույքաչափով: Սակայն, ըստ նրա, խնդրի կարգավորման դեպքում ակնկալվող օգուտը ավելին է, քան հորիզոնական կամ ուղղահայաց արդարության պահպանան դեպքում մեր ստացածները:

«Ռուսաստանի Դաշնության հետ որևէ խնդիր առկա չէ, որովետև յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում հարկման դույքաչափերը և որևէ սահմանափակումներ չունենք: Այս նախագծով մենք, իհարկե, չենք նպաստում արտագաղթին, բայց քաջ գիտակցում ենք, որ շատ հայրենակիցներ կամա կամ ակամա աշխատում են արտերկրում: Սրանով դաշտ ենք ստեղծում, որ օրինական կատարեն վճարումներ և դրանից օգտվի նաև ՀՀ-ն»,- ասաց Վ.Միրումյանը:

«Ասում եք՝ Դուք ճիշտ եք, բայց… Ձեր էդ «բայց»-ը սպանում ա: Բայցից հետո էլ որևէ պատասխան չլսեցի Ձեզանից»,- վրդովվեց Հ. Բագրատյան

Ըստ նրա՝ ով աշխատում է Նովոսիբիրսկում պետք է հարկ տա այնտեղ և դա ԵՏՄ գաղափարն է. «Եթե միացել եք, հարգեք դա: Ի՞նչ է նշանակում ՀՀ-ն ուզում է օգուտ ունենա: Ուզում եք օգուտ ունենաք, էնպես արեք, որ մարդիկ չարտագաղթեն, էստեղ աշխատեն ու էստեղ հարկ վճարեն: Ես չեմ կարող ընդունել: Ձեր բացատրությունները նույնիսկ տրամաբանությանը հարիր չեն»:

Վ.Միրումյանը կրկնեց, որ իրենց նպատակն արտագաղթին նպաստող օրենք ընդունելը չէ: Ըստ նրա՝ մեր հայրենակիցների մի զգալի մաս, որ աշխատում է արտերկրում ու եկամուտներն ուղղում է ՀՀ, իրենց նպատակն է, որ այդ եկամուտները հարկվեն այստեղ, ոչ թե այնտեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս