Բաժիններ՝

Ինչպես խնամել ներկված մազերը տնային պայմաններում

Steptohealth.ru կայքը գրում է, որ մազերը ներկելու պատճառով դրանք գաճախ կորցնում են փայլուն ու փափկությունը, ավելի փխրուն են դառնում: Պատճառը քիմիական նյութերն են, որոնք մտնում են ներկերի կազմում: Ներկելուց հետո հնարավոր է մազերին վերադարձնել փայլը՝ օգտագործելով հետևյալ միջոցները.

  • Մի մոռացեք խոնավեցման մասին: Շաբաթվա ընթացքում մեկ անգամ մազերին բնական յուղ քսեք՝ կոկոսի, ձիթապղտի, կռատուկի, կամ էլ վարսակի շիլա: Յուղը քսելից մերսեք գլուխը, թողեք 15-20 րոպե, ապա լվացեք:
  • Մազերը ճիշտ լվացեք: Ներկած մազերի համար ավելի ճիշտ է օգտագործել կոկոսի կամ ժոժոբայի հիմքով շամպուն և կոնդիցիոներ: Անհրաժեշտ է ընտրել բնական միջոցներ: Խուսափեք յուղոտ մազերի համար նախատեսված միջոցներից:
  • Հիշեք պաշտպանության մասին: Արևը, ծովի ջուրը, քամին մազերի ամենամեծ թշնամիներից են: Անհրաժեշտ է պաշտպանել մազերը դրանց ազդեցությունից: Մազերը պաշտպանեք նաև դրանք հարդարելու միջոցների ազդեցությունից:
  • Խնամեք մազերի ծայրերը: Դրանք պետք է ժամանակ առ ժամանակ կտրել՝ մազերի գեղեցիկ տեսքը պահելու համար:

Բնական միջոցներ՝ մազերը խնամելու համար

Մայոնեզով դիմակ: Այն օգտակար է շատ չոր և վնասված մազերի համար: Գերադասելի է առավելությունը տալ բնական միջոցներով պատրաստված մայոնեզ օգտագործելուն: Կես բաժակ մայոնեզը քսեք մազերի ծայրերին, փաթաթեք տոպրակով, ապա սրբիչով: Դիմակը մազերին թողեք 15 րոպե:

Դիմակ կակաոյի յուղից: Այն հրաշալի է ճյուղավորված և վնասված մազերի համար, մազերին վերադարձնում է փայլը: Յուղը մի փոքր տաքացրեք, ապա քսեք մազերի ողջ երկարությամբ, թողեք 10 րոպե:

Կարդացեք նաև

Ձվի դիմակ: Այն վերականգնում է մազերի կառուցվածքը և  սնուցում դրանք: 2 ձվի դեղնուցը խառնեք և քսեք մազերին: Մազերին թողեք 20 րոպե:

Դիմակ ավոկադոյից: Այն միրգը պարունակում է օգտակար նյութեր: Այն կարող է մազերին փայլ վերադարձնել և փափկություն տալ: 1 ավոկադոյից պյուրե պատրաստեք և քսեք մազերին: 30 րոպե անց լվացեք:

Դիմակ յոգուրտից:  Գերադասելի է ընտրել բնական յոգուրտ: Այդ դեպքում այն դրական արդյունք կտա և կվերականգնի վնասված մազերը:

 

Թարգմանությունը 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս