Բաժիններ՝

Լիոնել  Մեսսիի՝  «Բարսելոնայի» հետ առաջին պայմանագիրը կնքվել է սրճարանում՝ անձեռոցիկի վրա

Հանճարեղ «թզուկը»՝ Լիոնել  Անդրես Մեսսի. Փոքրամարմին, ցածրահասակ, բայց տաղանդավոր և հանճարեղ:

Թվում է՝ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել  Անդրես Մեսսիի մասին ասված է ամեն բան: Նրա մասին գիտեն բոլորը, նրա մասին խոսում են բոլորը, բայցևայնպես, Մեսսիի կյանքում կան շատ իրողություններ, որոնց մասին քչերը գիտեն:  Առաջարկում ենք ծանոթանալ Մեսսիի կյանքի ամենահետաքրքիր և ուշագրավ այն փաստերին, որոնց մասին դեռևս շատ չի խոսվել:

Մեսսին աշխարհի ամենահայտնի արգենտինացիներից մեկն է, Արգենտինայի հավաքականի անվիճելի առաջատարը, բայց նրա արմատները բնավ արգենտինական չեն: Մեսսիի արմատներն Իտալիայից են, իտալական Անկոնա քաղաքից: Մեսսիներիի՝ Արգենտինայի հետ կապը սկսվել է 1883 թվականից, երբ Մեսսիի պապն Իտալիայից գաղթել է Արգենտինա:

Լիոնել Մեսսին մեծացել է Արգենտինայում, հասարակ ընտանիքում: Մեսսի հայրը՝ Խորխե Մեսսին, հասարակ բանվոր էր, իսկ մայրն ազատ ժամանակ հավաքարարություն էր անում: Մեսսիի ծնողները ֆուտբոլի մեծ երկրպագու էին և մանկուց իրենց տղայի մեջ սերմանել են սերը դեպի ֆուտբոլը: Ամեն օր Մեսսիի հայրը որդու հետ կտրում էր ավելի քան 60 կիլոմետր ճանապարհ՝ «Նուելս Օլդ Բոյս» ակումբի մարզումներին հաճախելու համար:  Մարզումներից բացակայելը Մեսսիին խստիվ արգելվում էր: Մեսսիի մասին պատմող ֆիլմում  ասվում է, որ այս արգելքը Մեսսիի համար պատրվակ էր դարձել. նա հաճախ էր խնդրում մայրիկին՝ չտանել իրեն դպրոց, որպեսզի նա  հանգստանա ու, հետևաբար՝ ակտիվ մասնակցի մարզումներին: Մայրը չէր կարող մերժել տղայի նման խնդրանքը:

Կարդացեք նաև

Դեռ մանկուց Մեսսին աչքի էր ընկնում ճարպկությամբ և գնդակի հետ վարվելու արտասովոր տաղանդով: Նա, սակայն, մարզումների ընթացքում աչքի էր ընկնում ոչ միայն ակտիվությամբ և խփած գոլերով, այլև տարիքի համեմատ շատ ցածր հասակով:

Lionel-Messi-ChildhoodՓոքր տարիքում Մեսսիին հատուկ բուժում էին նշանակել, նա պարբերաբար օգտագործում էր հասակի աճին նպաստող հորմոններ: Եթե Մեսսին չստանար բուժման հատուկ կուրսը, ապա նրա հասակը այսօր չէր գերազանցի 140 սանտիմենտրը (այժմ Մեսսին ունի 169 սմ հասակ): Մեսսիի բուժումը խնդիրներ է առաջացրել ոչ միայն նրա մարզավիճակի, այլև ակումբային կարիերայի  վրա: Մի շարք հայտնի արգենտինական ակումբներ հրաժարվել են Մեսսիին իրենց կազմում տեսնել, քանի որ չէին կարող ամսական 900 դոլար վճարել Մեսսիի բուժման համար:

Բուժման հետ կապված ծախսերը չվախեցրեցին  «Բարսելոնայի» մարզական տնօրեն Կառլես Ռեկսաչին: Տեսնելով տաղանդավոր պատանուն՝ Ռեսկաչը  Մեսսիի հորն առաջարկեց տղային ընդգրկել «Բարելոնայի» մանկապատանեկան թիմի կազմում: Կար մեկ պայման. Լեոն իր ընտանիքի հետ պետք է տեղափոխվեր Իսպանիա: Մեսսիների ընտանիքն Իսպանիայում 3 ամիս ապրելուց հետո, որոշեց թողնել ամեն բան և վերադառնալ Արգենտինա: Այս մասին իմանալով՝ Կառլես Ռեսկաչը հենց ռեստորանում համոզեց ավագ Մեսսիին կնքել պայմանագիր «Բարսելոնայի» հետ: Հետաքրքիր է, որ այս պայմանագիրը կնքվել է սրճարանում՝ անձեռոցիկի վրա:

In this photo taken, Thursday, Jan. 5, 2012,  a framed copy of the napkin linking a 13-year-old Lionel Messi to FC Barcelona is seen in Barcelona, Spain. The club's technical secretary and past coach Carles Rexach scribbled out an informal contract on a napkin, the closest piece of paper he could find at Barcelona's Pompei Tennis Club. The small napkin reads: "In Barcelona, on the 14th of December of 2000 and in the presence of Josep Minguella and Horacio (Gaggioli), Carles Rexach, F.C.B technical secretary, it commits under his responsibility and despite some views against it to sign the player Lionel Messi, as long we stick to amounts agreed upon."(AP Photo/Manu Fernandez)

In this photo taken, Thursday, Jan. 5, 2012, a framed copy of the napkin linking a 13-year-old Lionel Messi to FC Barcelona is seen in Barcelona, Spain. The club’s technical secretary and past coach Carles Rexach scribbled out an informal contract on a napkin, the closest piece of paper he could find at Barcelona’s Pompei Tennis Club. The small napkin reads: “In Barcelona, on the 14th of December of 2000 and in the presence of Josep Minguella and Horacio (Gaggioli), Carles Rexach, F.C.B technical secretary, it commits under his responsibility and despite some views against it to sign the player Lionel Messi, as long we stick to amounts agreed upon.”(AP Photo/Manu Fernandez)

Այս պայմանագրով էլ սկսվեց Մեսսիի պրոֆեսիոնալ կարիերան «Բարսելոնայի» կազմում: Մեսսին  դարձավ «Բարսելոնայի» լեգենդներից մեկը, նա շրջանցեց հնարավոր և անհնար գրեթե բոլոր ռեկորդները:

Ֆուտբոլում Մեսսիի մոտ ստացվում է ամեն բան, բայց չար լեզուները տարածում են խոսակցություններ, որ անձնական կյանքում Մեսսին այնքան էլ հաջողակ չի եղել:

Եթե հավատանք մամուլում տարածված տեղեկություններին, ապա Մեսսիի կյանքում եղել է 3 կին: Մակարենա Լեմոսի հետ ֆուտբոլիստին ծանոթացրել է նրա հայրը, երբ Մակարենան ընդամենը 14 տարեկան էր: Չնայած խոսակցություններին՝ Մեսսին մեկ անգամ չէ, որ նշել է, որ Մակարենայի հետ ունեցել է զուտ ընկերական կապ: Այլ պատմություն էր Playboy-ի աստղ Լուսիանա Սալասարի հետ, ով մեծ էր Լեոյից 7 տարով: Այս հարաբերությունները երկար չտևեցին: Վերջապես 3-րդ փորձից, կարծես, Մեսսիի մոտ ստացվեց ունենալ լուրջ և հասուն հարաբերություններ: Իր ներկայիս ընկերուհու՝ Անտոնելլա Ռակուցոյի հետ Մեսսին ծանոթ է 5 տարեկանից. նրանք մեծացել են մեկ բակում: Անտոննելան և Մեսսին թեև դեռ օրինական ամուսիններ չեն, բայց  արդեն ունեն  մեկ որդի՝ Տիագո Մեսսին:

messi-son

Օրերս էլ Մեսսին իր  Instagram-ի էջում տեղադրել էր մի լուսանկար, որտեղ ասվում էր, որ նրանք սպասում են իրենց 2-րդ որդուն:

messi-wife-pregnant

Ի դեպ, Մեսսիի և իր մշտական հակառակորդ Կրիշտիանու Ռոնալդուի ծննդյան օրերի մեջ տարբերությունը 869 օր է, ուղիղ այդքան տարբերություն էլ կա Մեսսիի որդու ՝ Տիագոյի և Ռոնալդուի որդու՝ կրտսեր Կրիշտիանուի ծննդյան օրերի միջև:

Ընդամենը 28 տարեկան Լիոնել Մեսսին արդեն կարողացել է դառնալ ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Նա կերտում է նոր պատմություն: Անկախ նրանից, թե որ ակումբի երկրպագու ենք, անկախ մարզաշապիկի գույնից, չենք կարող ժխտել, որ «կապտանռնագույնների» առաջատարը 21-րդ դարի ֆուտբոլային պատմության գլխավոր հերոսներից մեկն է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս