Բաժիններ՝

Պարենային զամբյուղը թանկացել է

Այս տարվա առաջին եռամսյակում պարենային զամբյուղի արժեքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է մոտ 1126 դրամով և կազմել ամսական 34,122.8 դրամ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 1993 դրամով և կազմել 60,397.4դրամ:

Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքում 2015 թ. առաջին եռամսյակի միջին ընթացիկ գներով 1 ամսվա համար հաշվարկված է հացամթերք՝ 8895 դրամ, մսամթերք՝ 3188 դրամ, ձկնամթերք՝ 179 դրամ, կաթնամթերք՝ 3799 դրամ, ձու՝ 964 դրամ, յուղ և ճարպ՝ 2060 դրամ, միրգ՝ 1594 դրամ, բանջարեղեն՝ 6281 դրամ, կարտոֆիլ՝ 1082 դրամ, շաքար՝ 325 դրամ, ոչ ալկոհոլային խմիչքներ՝ 48 դրամ, և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս