Բաժիններ՝

Հայաստանում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանամփոփ տեղեկատվության, հանրապետությունում ըստ առանձին հանցատեսակների խմբերի, 2015թ. հունվար-մարտին Հայաստանում գրանցվել է հանցագործությունների 4144 դեպք։ 2014 թվականի հունվար-մարտի համեմատ հանցագործությունների թիվը նվազել է 665-ով կամ 13.8%-ով։

Հանցագործությունների ընդհանուր թվի նվազման ֆոնին՝ ուշագրավ է մարդու դեմ ուղղված հանցագործությունների թվի աճը (1065 դեպք՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 1016-ի դիմաց)։

Այդ թվում, 2014 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 18 սպանություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14-ի դիմաց, իսկ սպանության փորձերի թիվը 6-ից հասել է 13-ի։

Նշենք նաև, որ գրանցված 4144 հանցագործության դեպքերից 1993-ը բաժին է ընկնում Երևանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս