Բաժիններ՝

Որոնք են եղել նորածիններին ամենից հաճախ տրվող անունները Հայաստանում

Անցած տարի Հայաստանում 1261-ով ավելի շատ երեխա է ծնվել, քան նախորդ տարի: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2014թ.-ին Հայաստանում ծնվել է 43031 երեխա, որոնցից 20162 -ը՝ աղջիկներ, 22869-ը՝ տղաներ:

Իրենց բալիկների անվանակոչման հարցում հայ ծնողների «ճաշակը» շատ չի փոխվել: Նորածին աղջիկների անունների թոփ տասնյակի առաջին հորիզոնականը շարունակում է զբաղեցնել Նարե անունը (այդ անունով կոչել են 866 աղջիկների): Դրան հաջորդում են Մարի (700), Միլենա (683), Մանե (675), Անի (543), Մարիա (531), Անահիտ (529), Մարիամ (514), Էլեն (514) և Անգելինա (491) անունները:

Հայաստանի հայրիկներն ու մայրիկներն իրենց որդիներին, ինչպես և նախորդ տարի, առավել շատ նախընտրել են կոչել Դավիթ (1543), ապա Նարեկ (1169), Ալեքս (688), Գոռ (633), Տիգրան (633), Հայկ (606), Արման (502), Արթուր (495), Էրիկ (492) և Ալեն (484):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս