Բաժիններ՝

Ավտոբուսում տղամարդու գրպանից գումար գողացողին հայտնաբերեցին

Մայիսի 1-ին, ժամը 13.00-ին, 1954 թ. ծնված Աշոտ Հ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 11.00-ին, Երևանի Գրիբոյեդովի փողոցում` թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում, տաբատի գրպանից գողացել են 56.000 դրամ:
Ոստիկանության ծառայողները նույն օրը ժամը 15.00-ին Կոմիտասի պողոտայի թիվ 51 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին: Նա խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս