Բաժիններ՝

Նոր ակումբներ` Օզբիլիզի և Մովսիսյանի համար

Ռուսական «Известия»-ն տեղեկացնում է, որ Լեոնիդ Ֆեդունը` Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր բաժնետերն և տնօրենների խորհրդի նախագահը, թիմի ղեկավարությանը հանձնարարել է նոր ակումբ գտնել կիսապաշտպան Արազ Օզբիլիզի և հարձակվող Յուրա Մովսիսյանի համար:

«Սպարտակը» պատրաստ է քննարկել ֆուտբոլիստների տեղափոխությունների կամ վարձակալության մասին ցանկացած առաջարկ:

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների` Ֆեդունը անձամբ հանդիպել է Յակինին և իր աջակցությունն է հայտնել:

«Սպարտակի» սեփականատերը կարծում է, որ Յակինը շահավետ վիճակում չի գտնվում` իր աշխատանքի նկատմամբ երկրպագուների, ֆուտբոլիստների, տնօրենների խորհրդի անդամների և լրատվամիջոցների կողմից չափազանց մեծ ուշադրության պատճառով:
Աղբյուրը նաև նշում է, որ Արազ Օզբիլիզի աղմկահարույց հարցազրույցը Լեոնիդ Ֆեդունը կապում է «Սպարտակի» մեկ այլ բաժնետեր Ջիվան Չելոյանցի դիրքորոշման հետ:

Կարդացեք նաև

Ջիվան Չելոյանցն ի սկզբանե դեմ էր այս պաշտոնում Յակինի նշանակմանը: Բաժնետերը պնդում է, որ Յակինը պետք է հեռացվի և որպես նոր մարզիչ նշում է Տուլայի «Արսենալի» մարզիչ Դմիտրի Ալենիչևի անունը:

Պատ.` Սիրարփի Աղաբաբյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս