Բաժիններ՝

Արամ Մանուկյանը գործընկերներին կոչ արեց «իչ»-ով չդիմել միմյանց

Այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադարձավ մայրենի լեզվի հարցին, որը ոչ միայն հաղորդակցական միջոց է, այլ նաև ազգային ինքնություն ու հպարտություն է: Ըստ նրա՝ ՀՀ-ում պետական պաշտոնյաները, հեռուստաընկերություններն անընդհատ ոտնահարում են հայոց լեզուն և հայերենի վիճակը ոչ միայն չի լավանում, այլև վատանում է:

«Ավելի շատ այս խնդիրը վերաբերում է պաշտոնյաներին, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի Պոզների հետ հաղորդման հայերենի մասը: Ամենևին չանդրադառնալով Սովետական միության գովերգելուն, քաղաքական բովանդակությունը ելույթի ինձ համար տարօրինակ էր: «Понимаю, но не вспринимаю», «Обама озабочен»-ի փոխարեն «озадачен», բարձրաձայնելու փոխարեն «мы громко говорили»: Ես չեմ հասկանում՝ էս մարդու ելույթները նայող չկա՞,- ասաց Ա.Մանուկյանը՝ նշելով, որ ոչ միայն ինքը, այլ շատերն են այս ելույթից ամոթ զգացել,- Կարող ենք նրան չընդունել որպես երկրի նախագահ, բայց նա Հայաստանն է ներկայացնում»:

Ըստ նրա՝ սա շարունակվում է ոչ միայն վերևում: Ա.Մանուկյանը կոչ արեց գործընկերներին «իչ»-ով չդիմել միմյանց, նույնը՝ «օղլին»: Նա նշեց, որ հայի ազգանունն այնքան լավ ինֆորմացիա ունի իր մեջ, քանի որ դա ազգն է, տոհմն է, ինքնությունն է. «Դուք վիրավորում եք այն մարդուն, ում դիմում եք: Հեռուստատեսությունը սպանում է, ֆիզիկական ցավ է պատճառում»: Ա.Մանուկյանի խոսքով՝ «Что, где, когда» խաղին եթե անգամ մասնակցում են, ապա եթեր տվալ պետք չէ այդ օտարալեզու հաղորդումը, քանի որ ՀՀ-ում պաշտոնական լեզուն հայերենն է, և կրթության նախարարն իրավունք չունի եթերով խոսել այլ լեզվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս