Բաժիններ՝

Պուտինը ԶԼՄ-ներին կոչ է արել՝ մնալ անկախ և անկաշառ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ճշմարտություն ու արդարություն» մեդիաֆորումի ժամանակ հայտարարել է, որ հայրենական ԶԼՄ-ների զարգացման առանցքային հարցերից մեկը նրանց անկախությունն է, որում որևէ մեկի մոտ չպետք է ծագեն կասկածներ.

«Պետք է անպայմանորեն հասնել նրան, որ որևէ մեկն անգամ չփորձի օգտագործել ԶԼՄ-ները՝ իր բիզնես շահերին, այլ տիպի շահերին հասնելու համար: Շատ բան կախված է հենց իրենցից՝ ԶԼՄ-ներից: Անհրաժեշտ է, որ ԶԼՄ-ները որևէ առիթ չտան՝ կասկածելու իրենց մատուցած նյութերի ճշմարտացիությանը, օբյեկտիվությանը»:

Պուտինի խոսքերով՝ ԶԼՄ-ները և, մասնավորապես, դաշնային ԶԼՄ-ները համագործակցում են տարբեր տիպի բիզնես կառույցների հետ, որոնք վճարում են ոչ թե՝ օբյեկտիվ տեղեկատվության տարածման, այլ՝ վատ բան չգրելու համար, նրանց գնում են:

Պուտինն անդրադարձել է նաև ԶԼՄ-ների գովազդային քաղաքականությանը: Պուտինը կարծիք է հայտնել, որ դրանով գումար վաստակելու ցանկությունն օրինաչափ է, սակայն պետք չէ չարաշահել այդ ամենը. «Դժբախտաբար, ես հազվադեպ եմ հեռուստացույց դիտում, սակայն, երբ ամեն ինչ ընդհատվում է գովազդով, անգամ բարձրաձայն չեմ արտահայտվի, թե ինչ եմ մտածում այդ կապակցությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս