Բաժիններ՝

Խաչիկ Ավետիսյանն անժամկետ հացադուլն այսօրվանից շարունակում է Ազատության հրապարակում

Այսօր ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների իր հացադուլը շարունակում էր Ազատության հրապարակում: Հիշեցնենք, որ նա հացադուլը սկսել էր ապրիլի 20-ից, իսկ ամսի 25-ից նա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց էր անցկացնում այդ ակցիան: Երեկ 168.am-ի հետ զրույցում Խ. Ավետիսյանն ասել էր, որ կարծում է՝ այսօր Ազատության հրապարակում ինքը մենակ չի լինի: Թեպետ որոշ ազատամարտիկներ և քաղաքացիներ այսօր Ազատության հրապարակում Խ. Ավետիսյանի կողքին էին, բայց հացադուլը նա մենակ է շարունակելու:

Նա այսօր հայտարարեց, որ ինքը թույլ չի տալիս իր ընկերներին՝ հացադուլ անել, մյուսները միայն նստացույց են անելու: Նրա այս ակցիան նպատակ ունի համախմբել բոլորին, որ միասին պայքարեն քաղբանտարկյալների ազատության համար: Ազատամարտիկն ասաց, որ ինքը շարունակելու է իր ակցիան մինչև վերջ: 168.am-ի հարցին՝ հնարավո՞ր է՝  հացադուլը փոխի պայքարի մեկ այլ ձևով, Խ. Ավետիսյանը պատասխանեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է:  Մեր մյուս հարցին էլ՝ կոնկրետ քանի՞ հոգի են միացել ձեզ և նստացույց անում, ազատամարտիկը պատասխանեց, որ քանակն էական չէ. «Իհարկե, եթե 1000 հոգի այստեղ գա նստացույց անի, ես համոզված եմ, որ մեկ ժամ հետո բոլոր 18-ին էլ ազատ կարձակեն»:  Լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞վ եք պայմանավորում ձեր պայքարի սակավամարդությունը, ազատամարտիկը պատասխանեց՝ մարդկանց անտարբերությամբ: Մեր հարցին՝ իսկ քաղաքական ուժերից կամ հասարակական կազմակերպություններից Ձեզ աջակցողներ կա՞ն, ազատամարտիկը պատասխանեց, որ դեռևս չեն ներկայացել, թե ով՝ որտեղից է. «Եկել ներկայացել են՝ որպես անհատներ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս