Բաժիններ՝

Նեպալում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5057-ի

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նեպալում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5057 մարդու: «Կառավարությունն անում է հնարավոր ամեն բան՝ մարդկանց փրկելու և օգնություն ցուցաբերելու համար: Սա շատ ծանր ժամանակ է Նեպալի համար: Մեզ պետք են վրաններ ու դեղորայք: Մարդիկ քնում են բաց երկրնքի տակ: Տուժել է ավելի քան 7000 մարդ»:

Ապրիլի 27-ին ՄԱԿ-ը հայտարարել էր, որ ապրիլի 25-ի առավոտյան 7.9 մագնիտուդ ուժգնության երկրաշարժը Նեպալի 39 շրջաններում խախտել է 8 միլիոն մարդու կյանքը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ տարածաշրջանում զգացվում է սննդամթերքի, խմելու ջրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս: Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել էր Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից 82 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս