Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Փարիզում կհանդիպի ապրիլի 30-ին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ապրիլի 30-ին կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Մամեդյարովն այս մասին հայտարարել է իր բելգիացի գործընկեր Դիդիե Ռեյնդերսի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Մամեդյարովը մանրամասնել է, որ հանդիպումը տեղի է ունենալու Փարիզում:

Ապրիլի 29-ին Փարիզում պլանավորված է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:

Տեսանյութեր

Լրահոս