Բաժիններ՝

Դավութօղլուն Մահչուփյանին փոխարինող է գտել

Haberler.com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Թուրքիայի կրթության նախարարության մամլո քարտուղար Աբդուլքադիր Օզքանին նշանակել է իր գլխավոր խորհրդական:

Այդ պաշտոնում նա փոխարինել է Էթյոն Մահչուփյանին, ով տարիքի պատճառով պաշտոնաթող է եղել 2015 թվականի մարտի 9-ին (կապված 65 տարին բոլորելու հետ):

Աբդուլքադիր Օզքանը Ստամբուլի Բիլգի համալսարանի շրջանավարտ է և երկար տարիներ աշխատել է միջազգային հարաբերությունների ոլորտում: Օզքանը Թուրքիայի կրթության նախարարության մամլո քարտուղարի պաշտոնում նշանակվել էր 2014 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս