Բաժիններ՝

Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել

Ապրիլի 27-ին, ժամը 15.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա թաղամասի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել Ռ. Ս.-ի (ծնվ. 1930թ.) դին:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս