Բաժիններ՝

Պլանային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում և Կոտայքի մարզում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:

• ս.թ. ապրիլի 29-ին ժամը 11.00-ից մինչև ապրիլի 30-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Մեծարենցի, Իսրայել Օրու, Տիտովի, Դուրյան, Մանուկյան, Մամիկոնյան, Ոսկանյան, Մարտիկյան փողոցների, Ջիվանու, Ծերենցի, Շահումյան 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցների` նրբանցքներով, Շահումյան 16 փող. 1-35, Գագարինի 1-32, Հովնաթանի 1-20, Մալաթիայի 1-50, Վանտյան 1-60, Շրջանային 40-102 համարների, Միքայելյան 2-30 եւ Սեբաստիայի 98-136` զույգ համարների, Արարատյան 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը:

• ս.թ. ապրիլի 29-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի` Քասախ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս