ԼՂՀ վերաբերյալ աղմկահարույց վերնագրով զեկույցի հեղինակը պատրաստվում է գնալ ԼՂՀ

«Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» աղմկահարույց վերնագրով զեկույցը պատրաստող ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերն այցելել է Ադրբեջան և այժմ էլ նախատեսում է այցելել Արցախ: Սակայն, ինչպես այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, Ռ. Ուոլթերը դեռ վերջնական որոշում չի կայացրել:

Ըստ Նաղդալյանի՝ բրիտանացի խորհրդարանականը ցանկացել է գալ Հայաստան, բայց նրան բացատրել են, որ իր առաքելությունը ոչ թե Հայաստանում, այլ Արցախում պետք է իրականացնի. «Մեր տեսակետն այն է, որ եթե որևէ բանի մասին զեկույց է պատրաստվում, ապա պետք է խոսեն հենց այն մարդկանց հետ, ում որ այդ զեկույցը վերաբերվում է»:

Հ.Նաղդալյանը նաև նշեց, որ զեկույցի վերնագիրն աշխատանքային է և ընթացքում զեկուցողը կարող է այն փոխել:

Տեսանյութեր

Լրահոս