Բաժիններ՝

Թուրքիայում իշխող կուսակցության հիմնական հիմնադիրը ես եմ. Աբդուլլահ Գյուլ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը eş-Şark թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ հենց ինքն է ներկայումս Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հիմնական հիմնադիրը.

«ԱԶԿ-ի հիմնական հիմնադիրը ես եմ: ԱԶԿ-ի կողմից առաջ քաշված թե՛ առաջին վարչապետը, թե՛ առաջին նախագահը եղել եմ ես: Ինչ անենք, որ նախագահության ավարտից հետո չեմ զբաղեցնում որևէ պաշտոն: Ընկերներիս հաջողությունից բացի որևէ այլ բան չեմ ցանկանում»:

Հիշեցնենք, որ Աբդուլլահ Գյուլը Թուրքիայի վարչապետ է հանդիսացել 18.11.2002-14.03.2003 ժամանակահատվածում, 14.03.2003-28.08.2007 ժամանակահատվածում նա եղել է Թուրքիայի արտգործնախարարը և գրեթե միաժամանակ (28.03.2003-28.08.2007)՝ փոխվարչապետ, իսկ  28.08.2007-28.08.2014 ժամանակահատվածում Գյուլը եղել է Թուրքիայի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս