Վլադիմիր Պոզների այսօրվա հյուրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է

Վլադիրմիր Պոզները ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր՝ ապրիլի 27-ին իր հեղինակային «Պոզներ» հաղորդման հյուրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է:

Այս օրերին Հայաստանում գտնվող Վլադիմիր Պոզների հետ լուսանկարված հայ հաղորդավարներն ու հաղորդավարուհիները չեն թաքցնում իրենց ուրախությունը: Հաղորդավարուհի Դիանա Մալենկոն ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է իր և Վլադիմիր Պոզների հետ համատեղ սելֆին: Մեզ հետ զրույցում Դիանան նշեց, որ Պոզներին տեսել էր «Մոսկվա» կինոթատրոնի   մոտ քայլելիս և, բնականաբար, չի կարողացել իրեն զրկել նման մեծության հետ լուսանկարվելու հնարավորությունից. «Ուղղակի մեծ էր ցանկությունս: Տեսա՝անցնում է կինոթատրոնի մոտով, խնդրեցի լուսանկարվել, նա էլ համաձայնեց»,- նշեց Դիանան: Ի դեպ, հարողդավարներ Էրիկ Անթառանյանը, Վահե Խանամիրյանն ու հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նույնպես լուսանկարվել են Վ. Պոզների հետ և այն տարածել ֆեյսբուքում:

Pozner1 (2)

Pozner1 (1)

Կարդացեք նաև

Pozner1 (3)

Տեսանյութեր

Լրահոս