Բաժիններ՝

Մահացել է Լևոն Տեր-Պետրոսյանի քույրը

Մահացել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քույրը՝ Իսկուհի Տեր-Պետրոսյանը։

Հայ ազգային Կոնգրեսը ցավակցում է Սեմիրջյանների եւ Տեր-Պետրոսյանների ընտանիքներին` սիրելի մայրիկի, քրոջ Իսկուհի Տեր-Պետրոսյանի (Սեմիրջյանի) անժամանակ մահվան կապակցությամբ:

Իսկուհի Տեր-Պետրոսյանը (Սեմիրջյանը) եղել է մանկավարժ, տարրական դասարանների երկարամյա ուսուցիչ։

Իսկուհի Տեր-Պետրոսյանի (Սեմիրջյանի) հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` ապրիլի 26-ին, ժամը 18:00-20:00-ն` Նոր Նորքի 5-րդ զանգվածի Ս.Սարգիս եկեղեցում:

Հուղարկավորությունը ապրիլի 27-ին, ժամը 13:00-ին` նույն վայրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս