Սերժ Թանգյանը՝ Հայաստանի բանտերում գտնվող քաղբանտարկյալների մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը SOAD խմբի մենակատար Սերժ Թանգյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է մտածում նա Հայաստանի բանտերում գտվող քաղբանտարկյալների մասին՝ ասելով. «Դուք ձեր քաղաքացիական դիրքորոշումը արտահայտեցիք 2013 թվականին կեղծված ընտրություններից հետո և որոշակի ուղերձ հղեցիք նաև ամսի 23-ի համերգին, դուք տեղյա՞կ եք, որ Հայաստանում այժմ քաղաքական հայացքների և քաղաքացիական դիրքորոշման համար ավելի քան 2 տասնյակ մարդ բանտերում են գտնվում, և ընդ որում` նրանց զգալի մասը հենց 100-ամյակի միջոցառումները չխանգարելու պատրվակով, ի՞նչ դիրքորոշում ունեք դրա հետ կապված»:

Ի պատասխան՝ երգիչն ասաց. «Ես չգիտեմ, որ 2 տասնյակ մարդ կա, բայց գիտեմ, որ մի քանի մարդիկ կան, որ բանտարկված են իրենց քաղաքական հայացքների կամ տեսանկյունի համար, և իմ ու քո կարծիքը, կարծում եմ, նույնն է, որ մարդ իր խոսքի և հայացքի համար չպետք է բանտարկվի, եթե ուրիշ կարևոր ոճիր չի գործել»:

Հիշեցնենք նաև, որ համերգի ժամանակ Ս. Թանգյանը հայտարարել էր, որ իրենք եկել են և այլևս չեն գնալու: Լրագրողի հարցին՝ ի՞նչ էր նշանակում Ձեր այդ հայտարարությունը, երգիչն այսպես պատասխանեց. «Նկատի ունեի՝ հոգեպես չենք գնալու»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս