Բաժիններ՝

Էլ. լարերի կարճ միացում ավտոմեքենայում

Ապրիլի 25-ին, ժամը 17.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Վոլկսվագեն» մակնիշի 75 RA 777 պետհամարանիշով ավտոմեքենայի ստորին հատվածում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հովացման աշխատանքներ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն           

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս