Բաժիններ՝

Վթար-վրաերթ Երևանի կենտրոնում. երիտասարդ աղջկան տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 25-ին, վթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Աբովյան փողոցում՝ «Երևան» հյուրանոցի դիմաց, Mercedes մակնիշի 07 QQ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Արմեն Մարտիրոսյանը բախվել է ճանապարհին կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային: shamshyan.com-ի փոխանցմամբ, Toyota-ն էլ ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել մոտ 20 տարեկան մի աղջկա, ով սեղմվել է նույն հատվածում կայանված Range Rover մակնիշի 888 ՕQ 88 համարանիշի ավտոմեքենայի արանքում: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները՝ վարորդի հետ, և վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս