Բաժիններ՝

Խաչիկ Ավեիսյանը ՄԻՊ-ի գրասենյակի մոտ միայնակ շարունակում է հացադուլը. Ոչ ոք դեռ չի միացել նրան

Այսօր ազատաարտիկ Խաչիկ Ավետսյանն իր խոստմանը համաձայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առաջ շարունակում էր իր հացադուլը՝ ի պաշտպանություն 17 քաղբանտարկյալների: Հիշեցնենք, որ ազատամարտիկները խոստացել էին, որ ապրիլի 25-ից կմիանան Խաչիկ Ավետիսյանի հացադուլին, սակայն այսօր մեր այցելության ժամանակ Խաչիկ Ավետիսյանը միայնակ էր ՄԻՊ-առաջ:

168.am-ի հետ զրույցում ազատամարտիկն ասաց, որ իր համար կարևորն իր պայքարն է, «միացողները կմիանան, չմիացողները չեն միանա», դա նրա համար կարևոր չէ:

Մեր հարցին՝ տեղեկություն չունե՞ք՝ ով է Ձեզ միանալու այսօր, նա այսպես պատասխանեց. «Բայց ի՞նչ կարևոր է, թե ով է միանալու: Ես այստեղ եմ մինչև վերջ, մինչև տղաներին ազատեն, իսկ թե ո՞վ կմիանա, դա իրենց խնդիրն է»:

Հարցին՝ ումի՞ց եք ակնկալում, որ կգան և կմիանան Ձեզ, Խ. Ավետիսյանը պատասխանեց, որ ինքնը ոչ ոքից ակնկալիք չունի և ով ուզում է՝ կարող է միանալ իրեն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս