Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի համար ԵՄ-ին անդամակցության նախապայման կմնա. Ռիչարդ Չառնեցկի

«Թուրքիայի նկատմամբ ԵՄ ազդեցության լծակները նվազել են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և դրանց կարգավորման հարցում ԵՄ-ի դերակատարությանը: Նա նշեց, որ վերջին 9-10 տարիների ընթացքում նվազել է Թուրքիայի ցանկությունը՝ միանալ Եվրոպական միությանը, ինչն իր հերթին՝ նվազեցնում է հայ-թուրքական հարաբերություններին միջամտելու՝ ԵՄ-ի ազդեցությունը:

«Քանի որ չկա այդ մեծ ցանկությունը՝ միանալ ԵՄ-ին, ԵՄ-ն չի կարողանում այլևս Թուրքիայի այդ ցանկությունն օգտագործել որպես ճնշման լծակ՝ Թուրքիայի նկատմամբ: Այդ հարցը եղել է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության նախապայմաններից մեկը, ու կարծում եմ, որ կլինի ապագայում ևս, եթե Թուրքիան մեծ թափով սկսի ընթանալ ԵՄ անդամակցության ուղղությամբ»,- ասաց Ռիչարդ Չառնեցկին: Նա նաև պատմեց, որ ԵԽ-ում Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունելուց առաջ ինքը հյուրընկալել է թուրք խորհրդարանականների, ովքեր փորձել են նրան նույնիսկ սպառնալ, որ բանաձևի ընդունումը բացասական հետևանքներով է հղի ԵՄ-Թուրքիա հարաբերությունների համար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ավելի ուշ:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս