Ջուսի խոստացած «փշաքաղեցնող» ֆոտոշարքը՝ Ցեղասպանության վերաբերյալ

Մշտապես սկանդալային, աչքի ընկնելու մեծ փորձով և անկոտրում ձգտումով երգչուհի Ջուսը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ պատրաստվում է մինչև ապրիլի 24-ը ներկայացնել նոր ֆոտոշարք՝ նվիրված Ցեղասպանության 100- ամյա տարելիցին: Ինչո՞ւ է ինքն առհասարակ որոշել դիմել նման քայլի. մեր այս հարցին Ջուսը պատասխանել էր, որ այդ թեման նրա համար միայն պատմություն չէ:

«Այդ ցավալի թեման նաև իմ ընտանիքին է վերաբերում: Իմ նախապապն էլ է պատկանում այն հայերի շարքին, ովքեր տեսել են այդ ջարդն իրենց աչքերով: Ցեղասպանության ժամանակ նրա ծնողները զոհվեցին, իսկ նրան փրկեց մի կին, որը նրան իր փեշերի տակ պահելով՝ հասցրել էր դեպի նավը, որն էլ նրանց տարել էր Սուխում քաղաք: Այդպես նա փրկվել է: Ես իմ այդ ֆոտոշարքը նվիրում եմ նաև իմ նախապապին»,- նշել էր երգչուհին և խոստացել, որ մինչև ապրիլի 24-ը հանրության դատին կներկայացնի իր «փշաքաղեցնող» ֆոտոշարքը, որի հեղինակը լուսանկարչուհի Ռոսանեն է:

Juce (7)

Juce (5) Juce (6)

Կարդացեք նաև

Ջուսի ֆեյսբուքյան էջում է հայտնվել երկար սպասված ֆոտոշարքը:

«Մեծամասամբ բոլորը այդ թեմային անրադառնալիս՝ նկարում են Ծիծեռնակաբերդում կամ գրում են՝ «Արմենիա. 100 տարի»,- նշել էր Ջուսը և ավելացրել, որ իրենք փորձել են նորովի անդրադառնալ այդ թեմային…

Juce (4) Juce (3) Juce (2) Juce (1)

 

Տեսանյութեր

Լրահոս