Իլհամ Ալիևը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ի զորահանդեսին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցելու է Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Մոսկվայում անցկացվելիք զորահանդեսին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի մամլո քարտուղար Ազեր Գասիմովը.

«Ցանկանում եմ ընդգծել, որ նախագահ Իլհամ Ալիևը մի քանի ամիս առաջ ստացել է այդ միջոցառումներին մասնակցելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը և այդ ժամանակ էլ ռուսական կողմին պաշտոնապես հայտարարվել է, որ նախագահ Իլհամ Ալիևն ընթացիկ տարվա մայիսի 9-ին կմասնակցի Հայրենական Մեծ պատերազմի Հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսին»:

Տեսանյութեր

Լրահոս