Բաժիններ՝

Ավետիսյանների բնակարանը՝ թանգարան. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն գրում է. Գյումրիում հունվարի 12-ին սպանված 7 հոգանոց Ավետիսյանների ընտանիքին պատկանող բնակարանը, ամենայն հավանականությամբ, կվերածվի թանգարանի:

Սպանված տանտիրուհու՝ Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ջուլիետա Ջալալյանը, կարծում է, որ սա լավագույն տարբերակն է, հատկապես որ դա ընդունելի է նաեւ Ավետիսյանների բոլոր հարազատների, նաեւ դուստրերի համար:

«Ուզում ենք նրա համար, որ նրանք անմեղ նահատակ եղան, եւ չենք ուզում, որ նրանց հիշատակը կորի: Նրանք եւս եղան Եղեռնի զոհեր: Սա մի ընտանիքի եղեռն էր, որը կատարվեց մեր աչքի առջեւ: Մենք արդեն գրեթե համոզված ենք, որ տեղի ունեցածը քաղաքական սպանություն էր, եւ արդյունքում զոհ գնաց մի երջանիկ ու խաղաղ ընտանիք»:

Տիկին Ջուլիետան ասել է, որ հարազատներից ոչ ոք, բացի իրենից, «սիրտ չի արել» մտնել Ավետիսյանների բնակարան սպանությունից հետո:

«Դուստրերը եւ իմ քույրիկները ոչ ոք չի համարձակվել մուտք գործել այդ բնակարան, մենակ ես մուտք գործեցի՝ ծաղիկները ջրելու համար: Իմ քրոջ ծաղիկները, որոնք այնքան սիրով խնամում էր, բայց, ավաղ, ծաղիկներն էլ բոլորը իրենց ընտանիքի պես չորացան:

Աղջիկներն այսօր դարձյալ ուզում էին գնալ հայրական տուն, սակայն չեն կարող, մինչեւ այժմ նույնիսկ փողոց չեն մտնում»:

Ջուլիետա Ջալալյանն ասել է, որ իրենք նվիրաբերում են բնակարանը համայնքին որպես թանգարան եւ փոխարենը ակնկալում են բնակարան Ավետիսյանների ընտանիքից մնացած երկու դուստրերի համար:

«Իրենք հրաժարվում են, մեկ փուշ անգամ չեն վերցնում այդ բնակարանից… սակայն գոնե հարազատներից ինչ-որ ժառանգություն պետք է տրվի իրենց:

Ինչ մնում է փոխհատուցումներին, վերջին շրջանում շատ խոսակցություններ ենք լսում, որ իբր սա է փոխհատուցում տվել, նա է տվել, մենք վերջնական հայտարարում ենք, ամոթ է, դադարեցրեք այդ խոսակցությունները. մեզ ոչ ոք ոչ մի կոպեկի փոխհատուցում առայժմ չի տվել»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս