Բաժիններ՝

Գարեգին Չուգասզյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Քրեական վերաքննիչ դատարանում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ կալանավորման որոշման բողոքարկման ընթացքում նրա պաշտպանները բողոքը քննող դատավոր Մհեր Արղամանյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։

Փաստաբան Գևորգ Դավթյանն ասաց, որ նույն դատավորը քննել է և մերժել է նույն գործով մեղադրյալ Պավել Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի դեմ բերված բողոքը։ Փաստաբանի խոսքով՝ իրենց բողոքն ու հարուցված քրեական գործը փոխկապակցված են: «Հետևաբար՝ եթե մի դատավորն արդեն իսկ իր գնահատականը տվել է Պավել Մանուկյանի գործով (ընդ որում՝ մեղադրանքում նշված է՝ Պավել Մանուկյան, Գևորգ Սաֆարյան և այլն, և այլն) ինչպե՞ս կարող է մյուսի հանդեպ նույն որոշումը չկայացնել: Այսինքն, ըստ էության, մեր բողոքը մերժել»։ Նրա խոսքով՝ այժմ դատարանը խորհրդակցական սենյակում քննարկում է իրենց միջնորդությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս