Բաժիններ՝

Ուշագրավ բացահայտումներ՝ 28-ամյա երիտասարդի առեղծվածային ինքնասպանության վերաբերյալ. yerkir.am

Yerkir.am-ի ուշադրության կենտրոնում է տարիներ առաջ տեղի ունեցած առեղծվածային մահվան մի դեպք: 2013թ-ի օգոստոսի 13-ին Կոտայքի մարզի Գետարգել գյուղի իր տան ավտոնտնկանում կախված էին հայտնաբերել 28-ամյա Արայիկ Ավետյանին: Մահվանից առաջ երիտասարդը նաև գրություն էր թողել՝ եղբորը խնդրելով հուղարկավորությանը չթողնել մասնակցել «որոշ մարդկանց»:

Հայհոյախառն գրված նամակից պարզ է դառնում, որ տղամարդը գտնվել է հոգեկան ծանր հուզմունքի վիճակում: Նախնական վարկածով՝ երիտասարդն ինքնսպան էր եղել:   Մահացած երիտասարդի մայրը՝ Ազնիվ Հարությունյանը, yerkir.am-ի հետ զրույցում որդու մահվան դեպքը համեմատելով կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության հետ՝ ուշագրավ մանրամասներ է  պատմել:

Արայիկը ձմռանը Ծաղկաձորում, որպես հրահանգիչ էր աշխատում, իսկ տարվա մյուս ամիսներին ՝ եղբայրների հետ մեկնում արտագնա աշխատանքի՝ շինարարություն անում: Նրա խոսքով՝ դեպքից երկու տարի առաջ որդին՝ ընկերոջ հորդորով  մեկնել էր ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Երկու ամիս հետո վերադառնալով, մայրը նկատել է, որ որդու մոտ հալուցինացիաներ են:

«Իրեն վատ էր զգում՝ տեսիլքներ էր ունեում, ասում էր իբր ինքը հանցավոր աշխարհից է և այլն: Դիմեցինք բժշկի, հետո տեղափոխեցինք Նորքի հոգեբուժարան: Պարզվեց, ՌԴ-ում խմիչքի հետ հոգեմետ դեղեր են տվել և որդուս ներշնչել, որ ինքը հանցագործ աշխարհի մարդ ա, իրավունք չունի բանվոր լինել և նման այլ երևակայական բաներ»,- պատմել է մայրը:

Տիկին Ազնիվի խոսքով , սակայն որդին երբևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել, երկու տարի ծառայել է բանակում, առնչությու չի ունեցել հանցավոր աշխարհի հետ՝ «սուս ու փուս աշխատել է, ոչ մեկին վատություն չի արել»:

Մոր խոսքով՝ կարճ ժամանակ անց որդին դուրս է գրվել հիվանդանոցից և սկսել բնականոն հունով ապրել: 2013թ-ին Ավետյանների ընտանիքը հերթական անգամ մեկնել է ՌԴ՝ այս անգամ Վորոնեժ՝ ջերմոցային տնտեսությունում աշխատելու: Որոշ ժամանակ անց Արայիկը՝ կրտեսեր եբոր հետ վերադարձել է Հայաստան՝ անձնագրի հարցերը լուծելու : Կրտսեր որդին աշխատանքի է տեղավորվել Հրազդանում, իսկ Արայիկը՝ մնացել է Գետարգելի իրենց տանը: Տիկին Ազնիվը պատմել է, որ Արոն մշտապես կոնֆլիկտների մեջ է եղել գյուղի մի խումբ տղաների հետ:

«Այդ ընթացքում գյուղի տղաներն անընդհատ կանչում էին Արոյին՝ անտեղի վիճաբանում հետը, տղայիս ծեծում էին: Որդիս ուժեղ էր, բայց հիվանդությունից հետո նա ֆիզիկապես թուլացել էր»,-ասել է մայրը և պատմել, որ հետագայում ինքն իմացել է, որ  2013թ-ի հուլիսի վերջերին որդուն ինչ-որ անձինք դանակահարել են, բացի այդ Արայիկը սոցիալական ցանցի իր էջով՝ ՌԴ-ում գտնվող եղբոր հետ խոսելիս՝  պատմել է, որ գյուղի տղաները նորից իրեն առանց պատճառի ծեծել են:

«Օգոստոսի 11-ի երեկոյան զանգեցինք՝ հետը խոսեցինք, ամեն բան կարգին էր, հետո զանգահարեցինք, էլ ինքը չվերցրեց: Երկու օր չէինք գտնում, հեռախոսն «անհասանելի էր»: Օգոստոսի 13-ին սկեսուրս մեր ավտոտնակի մոտով անցնելիս, նկատել էր, որ դուռը կիսաբաց է… որդուս գտան այնտեղ՝ կախված վիճակում»,- պատմել է մայրը: Տիկին Ազնիվի խոսքով՝ մահվան լուրը լսելուց հետո իրենք անմիջապես վերադարձել են Հայաստան, սակայն այդ օրերին, գտնվելով ծանր ապրումների մեջ՝ չի գիտակցել կատարվածը:

«Երբ ամուսինս գնացել էր դիահերձարան՝ դիակը ճանաչելու, աշխատակիցնը հայտնել էր, որ քննիչը թույլ չի տվել և չնայած պնդումներին՝ արգելել էին դիակը տեսնել: Քննիչներն արգելել էին նաև մտնել ավտոտնակ, իբր պետք է գային զննության, բայց այդպես էլ չեկան»,-պատմեց նա և հավելեց, որ հետո ոստիկաները եկել, ցելոֆան են խնդրել՝ դիակը փաթաթելու՝ նշելով, որ տղայի դին այն վիճակում չէ, որ կարողանան բաց հուղարկավորել:

«Էլի չէի հասկանում ինչ է կատարվում, քննիչը զանգեց և չնայած մեր պնդումներին՝ ասաց, որ դիակը չեն տալու՝ տանենք տուն և որ բակից կտանեք միանգամից գերեզմաններ:   Դագաղը փակ վիճակում տարանք՝ հուղարկավորեցինք, բայց մտածում էի, լավ, իմ երեխու դիակն ի՞նչ վիճակում է, որ չթողեցին տեսեննք, ըտե՞նց դիակներ են Ռուսաստանից 10-15 օր հետո բերել գրիմ արել…»:

Մանրամասները` yerkir.am կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս