Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Հովիկ Աբրահամյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հեռագրում ասված է.

«Ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր` Արգամ Աբրահամյանի մահվան մասին: Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն եւ ոգու կորով»:

Տեսանյութեր

Լրահոս