Բաժիններ՝

Արտաքին առևտրի խայտառակ անկումը շարունակվում է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը այսօր հրապարակել է 2015 թվականի հունվար-մարտ ամիսների նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ արտաքին առևտրաշրջանառության անկման տեմպերը չեն թուլանում։ Առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 945.5 միլիոն դոլար, որը 28.5%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Այդ թվում, արտահանման ծավալը կրճատվել է 23.1%-ով և կազմել 267.6 միլիոն դոլար, իսկ ներմուծման ծավալների նվազումը կազմել է 31.5% (ծավալը՝ 677.5 միլիոն դոլար)։

Ինչպես հերթական անգամ նշել է ԱՎԾ-ն, 2015թ. հունվար, փետրվար և մարտ ամիսների արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ և դրանք հետագայում ենթակա են ճշգրտման: Տեղեկատվության ոչ ամբողջականությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի թիվ 447-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված «Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձև»-ի՝ դեռևս ոչ բոլոր ռեսպոնդենտների կողմից մաքսային մարմիններին ներկայացման հետ, քանզի դրանց ներկայացման էլեկտրոնային համակարգը դեռևս ամբողջապես գործարկված չէ:

Կարդացեք նաև

Տվյալ դեպքում դժվար է հստակ՝ ասել ի՞նչն է  ավելի վատ՝ արտաքին առևտրի անկո՞ւմը, թե՞ այն հանգամանքը, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պահից անցել է ավելի քան 3 ամիս, սակայն անգամ ճշգրիտ տվյալներ ներկայացնելու հնարավորություն չկա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս