Բաժիններ՝

Աբովյան և Վանաձոր քաղաքներում դիեր են հայտնաբերվել

Ապրիլի 19-ին, ժամը 19.47-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Ա. Ք.-ի (1954 թ.) դին:

Ապրիլի 19-ին, ժամը 11.06-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 54 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցների և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Գ. Գ.-ի (ծնվ. 1947թ.) դին:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս