Բաժիններ՝

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 19-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ 31-ամյա Հովիկ Վարդանյանը վարելով Mitsubishi մակնիշի 34 FA 327 համարանիշի ավտոմեքենան, Աճառյան փողոցում Դրախտ ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 65-ից 70 տարեկան կնոջ:

Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինը մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս