Թող Հայաստանը ճանաչի Ղրիմի ռուսական օկուպացիան, մենք էլ կընդունեք ցեղասպանությունը. Օլեգ Լյաշկո

Dnr-news.com-ի փոխանցմամբ` Ուկրաինայի Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն վերստին աչքի է ընկել դիվանագիտական նուրբ խաղով` Հայաստանին առաջարկելով Ղրիմը ճանաչել որպես օկուպացված, ինչին ի պատասխան` Կիևը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Լյաշկոն Facebook-ի իր էջում գրել է. «Կիևում Հայաստանի դեսպանը «եղբայրական երկիր» Ուկրաինային կոչ է արել ճանաչել թուրքերի իրականացրած Հայոց ցեղասպանությունը: Իսկ մենք եղբայրական Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում ճանաչել և դատապարտել մեր Ղրիմի ռուսական օկուպացիան ու բռնակցումը:

Մեկ տարի առաջ Հայաստանի նախագահ Սարգսյանն աջակցություն է հայտնել Ղրիմի ապօրինի հանրաքվեին` այն համարելով ազատ կամարտահայտման ճանապարհով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական օրինակելի օրինակ»:

1429429237_screenshot_248

Տեսանյութեր

Լրահոս