Բաժիններ՝

Ապրիլի 24-ին Պուտինի հետ կքննարկենք «Միստրալ»-ների հարցը. Օլանդ

BFM TV-ի փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզն ու Մոսկվան համատեղ փորձում են լուծել «Միստրալ» ռազմանավերի մատակարարման շուրջ ստեղծված իրավիճակը:

Այդ մասին Canal+ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսուա Օլանդը. «Ֆրանսիան ու Ռուսաստանը փնտրում են ճգնաժամից դուրս գալու հնարավորություն»: Նրա խոսքերով` «Միստրալների» շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումը կշարունակվի ապրիլի 24-ի բանակցություններում:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ուղիղ գծով» շափման ժամանակ հայտարարել էր, որ վատ նշան է համարում այն, որ Ֆրանսիան հրաժարվել է գործող պայմանագրով Ռուսաստանին «Միստրալ» ռազմանավերի մատակարարումը:

Ավելի ուշ Ելիսեյան պալատը հաստատել է Կրեմլի մամլո ծառայության տարածած այն տեղեկատվությունը, որ Ֆրանսուա Օլանդն ապրիլի 24-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում հանդիպելու է Վլադիմիր Պուտինի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս