Եմենի իշխանությունները մերժել են ճգնաժամի կարգավորման մասին Իրանի առաջարկը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Եմենի կառավարությունը մերժել է երկրում առկա ճգնաժամի կարգավորման մասին Իրանի առաջարկը: Այս մասին գործակալությանը Կատարի մայրաքաղաքից հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Եմենի կառավարության ներկայացուցիչը.

«Մենք մերժում ենք Իրանի նախաձեռնությունը: Այդ պլանի նպատակը միայն քաղաքական մանևրն է»: Եմենի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Իրանի առաջ քաշած պլանը բաղկացած է 4 կետից:

Այն նախատեսում էր Եմենում հրադադարի անհապաղ հաստատում, օտար ռազմական միջամտության արգելք, բնակչությանը հումանիտար օգնության ցուցաբերում և ազգային միասնության կառավարության ստեղծման շրջանակներում ազգային լայն երկխոսության վերսկսում:

Տեսանյութեր

Լրահոս