Առողջական խնդիրներ, որ առաջանում են քիչ ջուր խմելու հետևանքով

Ամեն անգամ, երբ ծարավ եք զգում, գազավորված ըմպելիքներ խմելու փոխարեն՝ մեկ բաժակ սովորական ջուր խմեք:

Չնայած մեր մարմնի 75%-ը կազմված է ջրից, երբ ջրազրկվում ենք, արյունը խտանում է, և արյան շրջանառությունը դանդաղում է: Ամեն անգամ, երբ դա տեղի է ունենում՝ արյան ճնշումը բարձրանում է:

Ըստ healthyfoodhouse.com-ի՝ քրտնելիս, միզելիս, շնչելիս և ավելորդ տարրերի արտազատումից մարդը միջինում կորցնում է մոտավորապես 10 բաժակ ջուր:

Ջուրը շատ օգտակար է, սակայն երբեմն ամբողջ օրվա ընթացքում խմելը բավական չէ: Այսպիսով, հաջորդ անգամ, երբ ձեզ ջրազրկված կզգաք և ինչ-որ բան խմելու կարիք կունենաք, խուսափեք գազավորված ըմպելիքներով ծարավը հագեցնելուց, պարզապես մեկ բաժակ սովորական ջուր խմեք:

Կարդացեք նաև

Ինչի՞ կարող է հանգեցնել ջրի անբավարարությունը

Հոգնածության- Ջուրն օրգանիզմի հիմնական էներգիայի աղբյուրն է: Ջրի պակասությունն օրգանիզմում դանդաղեցնում է էնզիմների գործընթացը, ինչը հանգեցնում է հոգնածության:

Ասթմայի և ալերգիաների- Ջրազրկվելիս օրգանիզմը նեղացնում է շնչուղիները՝ ջուրն օրգանիզմում պահելու նպատակով:

Արյան բարձր խոլեստերին- Ջրազրկված օրգանիզմն արտազատում է ավելի շատ խոլեստերին՝ բջիջներից ջրի դուրսմղումը կանգնեցնելու համար:

Երիկամների և միզապարկի խնդիրներ- Ամեն անգամ, երբ օրգանիզմը ջրազրկվում է, տոքսիններն ավելի ակտիվ են կուտակվում, ինչը հրաշալի պայմաններ է ստեղծում բակտերիաների զարգացման համար, որի արդյունքում՝ երիկամներն ու միզապարկը խոցելի են դառնում վիրուսների և բակտերիաների համար:

Վաղաժամ ծերացում- Ջրի քրոնիկ անբավարարությունը հանգեցնում է օրգանների վաղաժամ ծերացման, ներառյալ՝ մաշկի, որն ամենամեծ օրգանն է:

Արյան բարձր ճնշում- Երբ օրգանիզմը հագեցած է ջրով՝ արյունը պարունակում է 92% ջուր: Ջրազրկման դեպքում արյունը խտանում է և հանգեցնում է արյան բարձր ճնշման:

Մաշկային խնդիրներ- Ջրազրկված ժամանակ օրգանիզմից տոքսինները դուրս բերելու փոխարեն՝ մաշկն անկարող է դառնում կատարել իր ֆունկցիաները: Ավելին, մաշկը խոցելի է դառնում շատ մաշկային հիվանդությունների հանդեպ, ներառյալ՝ դերմատիտ, փսորիազ:

Մարսողական խնդիրներ- Ջրի և այնպիսի հանքանյութերի անբավարարությունը, ինչպիսիք են կալցիումն ու մագնեզիումը, կարող է հանգեցնել մարսողական որոշ խնդիրների, ինչպիսիք են՝ ստամոքսի բարձր թթվայնության խնդիրը և գաստրիտը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս