Բաժիններ՝

Ինչպես երկարացնել մազերը

Elle.ru կայքը մի քանի խորհուրդ է ներկայացրել մազերը երկարացնելու համար:

1. Գլխի մաշկը ևս խնամքի կարիք ունի: Նախ տաքացրեք որևէ յուղ (կոկոսի, ձիթապտղի, ժոժոբա և այլն) մինչև հարմարավետ ջերմաստիճանի և շրջանաձև շարժումներով այն քսեք գլխի մաշկին 15-20 րոպե, իսկ մնացածն օգտագործեք ողջ մազերի համար: Յուղը մազերին թողեք 30 րոպե, ապա լավ լվացեք: Սա կօգնի մազերին ավելի արագ երկարել, ինչպես նաև փայլ կհաղորդի մազերին:

2. Կոնդիցիոները ճիշտ օգտագործեք: Կոնդիցիոները երբեք մազերի արմատներին մի քսեք:

3. Հատուկ միջոցներ օգտագործեք: Q 10-ի պարունակությամբ շամպուն օգտագործեք, որը նպաստում է կերատինի արտադրմանը:

4. Օգտագործեք գերչակի յուղ: Գերչակի յուղն օգտակար է ոչ միայն մազերի աճն արագացնելու համար, այլև հոնքերն ավելի ստվար դարձնելու համար:

5. Մազերը խնամքի կարիք ունեն նաև գիշերը: Մազերը քնելուց առաջ շատ ամուր մի կապեք: Դա վնասում է մազերին:

Թարգմանությունը 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս