Բաժիններ՝

Սերգեյ Նազարովը գնել է «Անավարտ թռիչք» ֆիլմի հեղինակային իրավունքը

Հիմնելով «Грани кино» կազմակերպությունը՝ ազգությամբ հայ պրոդյուսեր Սերգեյ Նազարովը որոշել է գնել և վարձույթի հանել ԱՊՀ երկրներում արտադրված ֆիլմեր: Սերգեյի առաջին ֆիլմը, որի իրավունքները նա գնել է, մեծ հետաքրքրություն առաջացրած «Անավարտ թռիչք» ֆիլմն է, որը պատմում է տարիներ առաջ տեղի ունեցած ողբերգական Երևան-Սոչի ինքնաթիռի անավարտ թռիչքի մասին: Ս. Նազարովը պայմանավորվածություն է ձեռք բերել ֆիլմի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հետ և գնել ռեժիսոր Ելենա Արշակյանի նկարահանած ֆիլմը: Թերևս, ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանը բազմիցս նշել է, որ չպետք է մոռանալ, որ ֆիլմը, այնուհանդերձ, գեղարվեստական է և, բնականաբար, այդ պատմությանը գեղարվեստական լուծումներ են տրված: Պրոդյուսեր Սերգեյ Նազարովի հետ զրուցեցինք այն մասին, թե ի՞նչ ապագա է սպասվում ֆիլմին նոր ճանապարհին՝ ռուսական կինովարձույթում:

– Ինչպե՞ս եք Դուք սկսել Ձեր պրոդյուսերական գործուներությունը: Եթե չեմ սխալվում՝ կինոյի ոլորտ Ձեզ ուղղորդել է Սեմ Կլեբանովը, ով հեռուստադիտողներին հայտնի է իր «Магия кинօ» հաղորդմամբ: Դուք շուրջ 15 տարի համագործակցել եք: Ի՞նչը հանդիսացավ պրոֆեսիոնալ գործունեության ընդհատման պատճառը՝ Ձեր և Սեմի միջև:

Sergey (3)– Որպես այդպիսին՝ սա բաժանում չէր: Պարզապես եկավ ժամանակը, երբ մեզնից յուրաքանչյուրը պետք է իր ուղով գնար: Մենք շարունակում ենք շփվել, մեր ընկերությունը չի ընդհատվել: Ուղղակի ես ավելի ու ավելի էի համոզվում, որ ուզում եմ ինչ-որ կարևոր բան անել իմ երկրի համար: Սեմ Կլեբանովի «Кино без границ» ընկերությունում ես սկսել եմ իմ գործունեությունը հենց սկզբից՝ որպես լոգիստ: Այնուհետև քայլ առ քայլ ես դարձա ընկերության գլխավոր տնօրեն և շուրջ 10 տարի եղել եմ ղեկավար և մտերիմ ընկեր Սեմ Կլեբանովին: Սակայն ընկերությունն ուներ նեղ ուղղվածություն. այն կենտրոնացած էր արտ-հաուս ֆիլմերի վրա: Ես անչափ սիրում եմ արտ-հաուս ֆիլմերը, սակայն այդ ֆիլմերով միայն առաջնորդվելով՝ ոչ մի կազմակերպություն չի կարող ունենալ երկար կյանք:

Sergey (4)

Կարդացեք նաև

Դուք հիմնել եք Ձեր կազմակերպությունը՝ «Грани кино»: Եվ Ձեր կազմակերպության առաջին ֆիլմը, որի իրավունքները Դուք գնել եք, «Անավարտ թռիչք» ֆիլմն է: Ինչո՞վ է Ձեզ գերել այդ ֆիլմը:

– Ռուսերեն տարբերակում ֆիլմը կոչվելու է «Последний полет»: Չնայած, եթե բառացի թարգմանվեր, կկոչվեր «Прерванный полет»: Ինչո՞ւ եսч որպես իմ ընկերության առաջին ֆիլմ, ընտրեցի «Անավարտ թռիչքը»: Առաջնահերթ՝ ֆիլմն ինձ շատ է դուր եկել: Բացի այդ, շուտով Ցեղասպանության 100-ամյակն է: Ես կարող էի սկսել ռուսական ֆիլմ գնելով և այդ ֆիլմի վարձույթով զբաղվելով, սակայն որոշել եմ, որ իմ առաջին ֆիլմը պետք է լինի հայկական:

Anavart

Կարծում եք՝ այս ֆիլմն ինչոր կերպ առնչվո՞ւմ է Ցեղասպանության հետ:

– Հասկանում եմ, որ չի առնչվում: Եթե լիներ ֆիլմ Цեղասպանության մասին, ես մեծ հաճույքով կգնեի և Ռուսաստանի կինոդահլիճներում կտարածեի այդ ֆիլմը: Եթե անգամ նման ֆիլմ եղել է, հնարավոր է, որ այդ ֆիլմի իրավունքները մեկ այլ ընկերության են վաճառվել: Այս ֆիլմում ներկայացված է իրական ողբերգական պատմություն: Երևան-Սոչի ընդհատված թռիչքի ուղևորների և նրանց հարազատների ողբերգության մասին է այն: Դա ևս ողբերգություն է, որը մեր ազգի հետ է տեղի ունեցել: Ֆիլմը լույս կտեսնի 200 օրինակով: Դա նշանակում է, որ ողջ Ռուսաստանով՝ 200 կինոթատրոններում, հանդիսատեսը կկարողանա տեսնել «Անավարտ թռիչքы»: Բացի այդ, նախատեսում եմ Վրաստանում ևս կազմակերպել ֆիլմի վարձույթը: Վրաստանում ֆիլմը լույս կտեսնի 10 օրինակով: Բնականաբար, ֆիլմը ռուսերեն դուբլյաժ է արվելու՝ ռուսալեզու հանդիսատեսին հասկանալի և ավելի մոտ լինելու համար:

Բացի այդ ֆիլմից, է՞լ ինչ ֆիլմի վրա պրոդյուսերական «աչք» ունեք:

– Պայմանավորվածություն ունենք նաև Հայկ Մարությանի՝ «Սուպեր մամա» ֆիլմի վերաբերյալ: Այդ ֆիլմը ևս դուրս կգա Մոսկվայում լայն վարձույթ՝ կինոթատրոններում:

Sergey (2)

Sergey (1)

Ի՞նչ ասել է՝ գնել ֆիլմ մեկ այլ պրոդյուսերից: Դա նշանակում է, որ՝ վե՞րջ, նախկին «տերն» արդեն ոչ մի իրավունք չունի՞ ֆիլմի հետագա կյանքի հետ առնչվող:

– Երբ գնում ես ֆիլմի իրավունքները, դա արվում է մինչև որոշակի ժամանակահատված և կոնկրետ ռեգիոնում ցուցադրելու համար, օրինակ՝ ԱՊՀ տարածքում ցուցադրելու համար միայն: Դա արդեն հետևում է պայմանագրի պայմաններից և կետերից:

Ինչի՞ մասին են պատմելու Ձեր ընկերության շնորհիվ տարբեր երկրներում վարձույթում հայտնվող ֆիլմերը:

– Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի իմ կողմից ընտրվելիք ֆիլմերում գերիշխի բարին, դրականը, չլինի ագրեսիա: Երբ ֆիլմում խոսվի կրոնի մասին՝ լինի քրիստոնեություն, մուսուլմանություն, բուդիզմ, ապա շեշտը դրվի նրա վրա, որ Աստված մեկ է, ինչպես և մեկ է երկիր մոլորակը, ուր բոլորս ենք ապրում: Կարծում եմ, այսօր համատարած նեգատիվի և ագրեսիայի մեղավորներից են նաև այդ նույն ագրեսիան և նեգատիվը տարածող ֆիլմերը, հաղորդումները, լրատվական դաշտը: Ես չեմ ասում, թե հիմա հեղափոխություն եմ անելու մարդու մտածելակերպում, սակայն լավ կլինի, որ ֆիլմերի, հաղորդումների, գրականության մեջ տեսնենք ու հասկանանք, որ պետք է հարգենք և սիրենք միմյանց:

Հիմա Դուք խոսում եք՝ իբրև մտածող, կյանքին փիլիսոփայորեն նայող մարդ, սակայն ոչ՝ որպես պրոդյուսեր:

– Իմ աշխարհայացքի մեջ շատ բան է փոխվել վերջին 3-4 ամսվա ընթացքում՝ հաշվի առնելով, թե ինչ սարսափելի դեպքեր են կատարվում այսօր աշխարհում: Բիզնեսը մնում է բիզնես, սակայն ընդհանուր առմամբ ես գլխավոր նպատակ եմ հետապնդում՝ իմ գնած ֆիլմերի մեջ ներկայացնել մարդու մարդ տեսակը՝ անկախ ազգությունից և կրոնից: Պետք է ինչ-որ մեկը սկսի այդ գործընթացը: Միգուցե որևէ մեկը տեսնի և որոշի անել նույնը, միանա այդ գաղափարին: Նրան կհաջորդի մեկ ուրիշը… Եվ այդպես շարունակ: Եվ դա կլինի լավ գաղափարի սկիզբ: Հավատացեք, ես այս ամենը չեմ ասում ինքնագովազդի համար: Չունեմ դրա կարիքը: Մեկ տարի չէ, որ աշխատել եմ հայտնի և հետաքրքիր անձանց, ռեժիսորների հետ:

Ե՞րբ եք նախատեսում «Անավարտ թռիչքի» պրեմիերան Ռուսաստանում:

– Մայիսի 3-ին Ադլեր քաղաքում տեղի կունենա փակ ցուցադրություն՝ Երևան-Սոչի անավարտ թռիչքի ուղևորների հարազատների, մտերիմների համար: Իսկ արդեն մայիսի 21-ին կկայանա մեծ պրեմիերա՝ Մոսկվայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս