Բաժիններ՝

Տաքսու վարորդը թմրամիջոցով ներարկիչ էր փոխանցել

Ապրիլի 17-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Նոր Արեշի 2-րդ փողոցից, թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արթուր Մ.-ին և 1980 թ. ծնված Գնել Մ.-ին:
Խուզարկությամբ Արթուր Մ.-ի ձեռքի պոլիէթիլենային տոպրակից հայտնաբերվել է 3 մլ ներարկիչ՝ 0,1 մլ ծավալով կարմրաշագանակագույն հեղուկով: Նա հայտնել է, որ ներարկիչն իրեն է փոխանցել տաքսու վարորդ, 1971 թ. ծնված Արայիկ Խ.-ն:
Նշանակվել է նյութագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս