Ո՞վ կլինի ՀՀ Նախագահի այս տարվա մրցանակակիրն ու ե՞րբ կգա Հայաստան

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի այս տարվա մրցանակակիրը հայտնի կլինի սեպտեմբերին, իսկ մրցանակաբաշխության արարողությունը կկայանա նոյեմբերին՝ նախագահի նստավայրում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ո՞վ կլինի այս տարվա մրցանակակիրն ու նա ե՞րբ կգա Հայաստան:

Ըստ նրա՝ թեկնածուների ցանկ կա, որտեղ համաշխարհային հանրության կողմից ճանաչված լեգենդներ են: Հ. Մուսայելյանը նշեց, որ հաղթողները գերզբաղված անձնավորություններ են, սովորաբար իրենց այցերը որոշում են 2-3 տարի առաջ, այդ պատճառով երբեմն դժվար է լինում ՀՀ այցելության պայմանավորվածություն ձեռք բերել:

«Մենք բավականին հուսադրող տրամադրվածություն ունենք այս տարվա հաղթողի վերաբերյալ ևս, նա չի լինի պակաս հանրահայտ, քան նախորդները»,- հուսադրեց Հ. Մուսայելյանը:

Նշենք, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը հիմնվել է նախագահի 2009 թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսելու այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած այն անձանց, ովքեր` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի ներդրումներով` նշանակալի զարգացումներ են բերել համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Կարդացեք նաև

Նախորդ տարիների մրցանակակիրներն են՝ «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը, «Էյփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, Կիսահաղորդչային արդյունաբերության ասոցիացիա նախագահ, կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և Թեքնո վիժն ընկերության նախագահ Hitachi Electronic Devices Group-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն և Hitachi-ի գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս