Բաժիններ՝

Օձեր՝ Երևանի տարբեր թաղամասերում

Ապրիլի 18-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ թաղամասի 9-րդ փողոցի թիվ 118 տան բակում օձ է նկատվել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Ապրիլի 18-ին, ժամը 13.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գալշոյան փողոցի թիվ 2 տան բակում օձ է նկատվել, անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն    

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս