Բաժիններ՝

Մանրամասներ Լոռիում ձորն ընկած զինվորականներին տեղափոխող վթարից. Lorinews.am

lorinews.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Սպիտակի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից: Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 17-ին, ժամը  16:40-ի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենան Սպիտակի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 15 մետր գլորվելով` գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորում: Lorinews.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայնում է, որ ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով 8 հոգի՝ որից 3-ը ծայրահեղ ծանր, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց, իսկ 1 հոգի էլ հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները: Դեպքի վայրում աշխաել են շտապօգնության մի քանի բրիգադաներ:

Vtar-Spitak (1) Vtar-Spitak (2) Vtar-Spitak (3)

Vtar-Lori Vtar-Lori1 (1) Vtar-Lori1 (2)

ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ ուղեւորներ Մ. Ք.-ը, Ն. Ա.-ը, Հ. Գ.-ը, Ա. Ս.-ը, Ա. Օ.-ը, Մ. Շ.-ը եւ Մ.-ը հոսպիտալացվել են Սպիտակ քաղաքի ԲԿ: Ժամը 18.36-ին հրշեջ-փրկարարները բեռնատարից դուրս են բերել ուղեւորներից մեկի դին:

Ամբողջությամբ՝ սկզբանղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս