Բաժիններ՝

Ազատամարտիկը դիմեց կալանավայրում գտնվող հանցավոր աշխարհի ներկայացուցիչներին. «Ինչո՞ւ եք իշխանությունների տված կուտը ուտում»

Ազատության հրապարկում ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի»  կալանավորված  անդամների բողոքի ակցիայի ժամանակ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը դիմեց կալանավորներին որոնք, ինչպես նշեց նա՝ լուրեր են տարածում, թե ՀԽ կալանավորված անդամների պատճառով համաներում չի լինելու:

«Սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, թե կալանավայրերում, բերդերում մեր տղաների հանդեպ սկսել են խոսակցություններ տարածվել այնտեղ նստած հանցագործ աշխարհի ներկայացուցիչների կողմից, որ դուք մեղավոր եք, որ ամնիստիա չի հայտարարվում: Ես ուզում եմ նախ իրենց էլ դիմել՝ դուք էլ եք կյանքում ընտրել ձեր ճանապարհը, ուղին, որևէ մեկը, բացի օրենքից, ձեզ չի ասում՝ ինչու եք ընտրել այդ ուղին: Մեր տղաներն էլ այս ուղին են ընտրել: Մեր մոտ կարծիք կա, որ հանցագործ աշխարհի ներկայացուցիչներն ապրում են «ճշտով»: Եթե դուք «ճշտով» եք ապրում, ապա ինչո՞ւ եք իշխանությունների տված կուտը ուտում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս