Բաժիններ՝

Ճանապարհային երթևեկությունը Գյումրիում հեռու է կանոնակարգված լինելուց

Tsayg.am-ը գրում է. ՀՀ ոստիկանությունը դարձավ 97 տարեկան: Ապրիլի 16-ը Հայաստանում նշվում է որպես ոստիկանի օր: 2001 թ. հենց այս օրն է ընդունվել «Ոստիկանության մասին» օրենքն ու օրը դարձել է տոնական:

Այս համակարգի ներկայացուցիչները բազում փորձություններ անցած և ամենաանհավանական դեպքերի ու իրավիճակների ականատեսներն են: Յուրաքանչյուր աշխատակից քայլող օրենքն ու վստահելի պաշտպանն է հասարակության: Կարգախոսը մեկն է. «Ծառայել հասարակությանն ի նպաստ նրա բարօրության»: Օրվա հերոսներն անկախ տոնական տրամադրությունից չեն մոռանում աշխատանքի կարևորության, պատասխանատվության և խնդիրների մասին: Ճանապարհային ոստիկաններն օրինակ առաջնային են համարում երթևեկության կանոնակարգումը, որի ուղղությամբ Գյումրիում բազմաթիվ խնդիրներ շարունակում են լուծման սպասել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս