Բաժիններ՝

Ֆրիդրիխ Նիցշեի 21 կենսական մեջբերումները

Ֆրիդրիխ Նիցշեն արհեստավարժ փիլիսոփա չէր. ավելի շուտ մտածող էր, պոետ և բանասեր։ Նրա մոտեցումներում պրակտիկորեն բացակայում էր տրամաբանությունը. կար միայն իսկական արվեստի կիրքը։

Նիցշեն երբեք կոչ չէր անում արհամարհել թույլերին, ավելին՝ Նիցշեի՝ գերմարդու տեսությունը ենթադրում էր ոչ թե գերակայություն ուրիշների նկատմամբ, այլ արվեստի մտածողության հաղթանակը քայքայող կենդանական բնազդի նկատմամբ։

Էստ էության, Նիցշեն կատարելապես բացառում ու չէր ընդունում ագրեսիան։ Նրա պատկերացումներով մարդը կարող էր հաղթահարել միայն ինքն իրեն։

1. Այն, ինչ ինձ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում։

Կարդացեք նաև

2. Աստված մահացավ։ Այժմ մենք ուզում ենք, որ ապրի գերմարդը։

3. Հրեշների դեմ մարտնչողը պետք է զգուշանա, որպեսզի ինքն էլ հրեշ չդառնա։

Եվ եթե դու երկար նայում ես անդունդին, հիշի՛ր, որ անդունդն էլ քեզ է նայում։

4. Եթե որոշել ես գործել, փակի՛ր դռները կասկածների առաջ։

5. Եթե դու այլևս աստիճան չունես, որ բարձրանաս, դու պետք է սովորես բարձրանալ սեփական գլխիդ վրա։ Այլապես ինչպե՞ս վեր բարձրանաս։

6. Մահը չափազանց մոտ է, որպեսզի հնարավոր լինի չսարսափել կյանքից։

7. Սեփական անձիդ մասին շատ պատմելը նույնպես քեզ քողարկելու տարբերակ է։

8. Մեր կյանքի մեծագույն իրադարձությունները մեր ոչ թե ամենաաղմկոտ, այլ ամենալուռ ժամերն են։

9. Այն, ինչ կատարվում է հանուն սիրո, դուրս է բարու և չարի ոլորտներից։

10. Տառապանքը վանելու 2 եղանակ կա՝ արագ մահը և տևական սերը։

11. Որքան ազատ և ուժեղ է անհատը, այնքան յուրահատուկ է նրա սերը։

12. Ոչ թե փոխադարձ, այլ մեծ սերն է վերջ դնում միակողմանի սիրո հարուցած տառապանքներին։

13. Իսկական տղամարդը 2 բան է ուզում՝ վտանգ և խաղ։ Եվ այդ պատճառով էլ նա փնտրում է կնոջը՝ որպես ամենավտանգավոր խաղալիքի։

14. Տղամարդու երջանկության բանաձևն է. «Ես ուզում եմ», իսկ կնոջ երջանկության բանաձևը՝ «Նա ուզում է»։

15. «Սիրի’ր մերձավորիդ»՝ ամենից առաջ նշանակում է՝ «Հանգի՛ստ թող մերձավորիդ», ինչն անելն ամենադժվարն է։

16. Նույնիսկ Աստված ունի իր դժոխքը. դա նրա սերն է մարդկանց նկատմամբ։

17. Ով ուզում է արդարացնել գոյությունը, նա պետք է նաև կարողանա լինել Աստծո փաստաբանը սատանայի առաջ։

18. Երդվյալ կեղծավորության ու ստի մակարդակ կա, որն անվանում են «մաքուր խիղճ»։

19. Լավ է այն ամենը, ինչը բարձրացնում է իշխանության զգացողությունը, իշխանության հասնելու կամքը, իշխանությունը մարդու մեջ։

Վատ է այն ամենը, ինչը կատարվում է թուլությունից։

20. Մարդու հետ կատարվում է այն, ինչ ծառի հետ։ Որքան շատ է նա ձգտում վեր՝ դեպի լույսը, այնքան նրա արմատներն ավելի խոր են խրվում ներքև՝ հողի, ասել է թե՝ խավարի, չարի մեջ։

21. Մարդը ճոպան է՝ ձգված կենդանու և գերմարդու միջև, այլ կերպ ասած՝ ձգված անդունդի վրայով։

Մարդու մեջ գնահատելին նրա՝ կամուրջ, ոչ թե՝ նպատակ լինելն է։

Պատրաստեց Գոհար Սավզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս