Նռան հյութը և ձվի կեղևն ամրացնում են ոսկորները

Հավկիթի կեղևը հարուստ է կալցիումով։ Ձեր ուշադրությանը ներկայացվող դեղատոմսերը նախատեսված են ոսկորներն ամրացնելու և թոքերը բուժելու համար։

Ձվի կեղևը, կիտրոնը և հալվեն (ալոէ) թոքախտի դեմ

Բաղադրությունը. Երկու կիտրոն, 200 գ հալվեի տերև, 400 մլ մեղր, 1,5 լիտր խաղողի քաղցր գինի, 15 գ աղացած ձվի կեղև։

Պատրաստման եղանակը. Հալվեի տերևը 7 օր պահեք սառնարանում։ Մզեք կիտրոնի հյութը։ Կիտրոնի կեղևը, միջուկը և հալվեն մանրացրեք։ Ձվի փոշիացրած կեղևը լուծեք կիտրոնի հյութի մեջ։

Կարդացեք նաև

Խառնեք բաղադրամասերը, պահեք սառնարանում` տարայի մեջ։ Մեկ շաբաթ անց քամեք։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 4 անգամ, ուտելուց մեկ ժամ առաջ։ Շարունակեք մինչև վերջանալը։

Ախորժակի անկում, մարսողության խանգարում. Խառնեք 100 ական մլ «Կագոր» գինի և հալվեի հյութ, 300 գ մեղր։ Հինգ օր թրմեք սառնարանում։ Կերեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` ուտելուց հետո։

Օստեոպորոզ. Լվացեք 10 ձու, ջարդեք, հեռացրեք ներքին թաղանթը, փոշիացրեք կեղևը։ Լուծեք 1,5կգ նռից ստացված հյութի մեջ։ Լուծույթի հետ խառնեք 1 կգ գոլ մեղր և 500 գ սխտորի քերուկ, 24 ժամ թրմեք սենյակային պայմաններում, խառնեք և տեղափոխեք սառնարանի մեջ։ Քամեք օգտագործելուց առաջ։

Խմեք 1-ական թ/գ, օրը 3 անգամ, ուտելուց 10-15 րոպե առաջ` 1 թ/գ վուշի կամ ձիթապտղի յուղի հետ։ Շարունակեք` մինչև խառնուրդը վերջանա։

Կատարեք տարին մեկ անգամ։

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

 

Տեսանյութեր

Լրահոս