Բաժիններ՝

Կարգին Հայկոյի պատասխանը Միքայել Պողոսյանին

Դերասան Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

««Սուպեր Մամա» ֆիլմը կինոթատրոններում դիտել է մոտ 220.000 մարդ, ինտերնետով և հեռուստատեսությամբ մեկ ամսվա ընթացքում այն դիտել է մոտ 3.000.000 մարդ: Մենք ստացել ենք 10.000-ից ավել էլեկտրոնային նամակներ, որտեղ մարդիկ իրենց շնորհակալությունն են հայտնում ֆիլմի ստեղծողներին: Հայկական կինոյի վերջին 25 տարիների պատմության մեջ սա բացարձակ ռեկորդ է:

Իհարկե այս փաստերը` մեր ոլորտի որոշ գործիչներին ուրախացնելու փոխարեն, մեծ ցավ են պատճառել: Այդ ցավը այնքան է տանջել, որ իրենցից մեկը չի դիմացել և փորձել է խիստ արհամարական կերպով արտահայտվել «Սուպեր Մամա» ֆիլմի մասին` չհասկանալով, որ նա կպնում է ոչ թե ֆիլմի ստեղծողներին, այլ վիրավորում է 3.000.000-ից ավել մարդկանց, ում դուր է եկել այս ֆիլմը:

P.S. Նա մասնավորապես ասել է «Վերջերս գնացել էի այդքան աղմուկ հանած «Սուպեր մամա»-ն դիտելու, 15 րոպե հետո փախա դահլիճից»:

Այս կապակցությամբ կուզեի նշել, որ վերջին տարիներին շատ մտավորականներ փախնում են ոչ միայն դահլիճից, այլ նաև իրականությունից և որն ամենացավալին է` փախնում են ժողովրդից և թողնում նրան միայնակ ամենածանր պահերին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս